Նաչո Ֆերնանդեսը չի հասցնի վերականգնվել մինչ «Ժիրոնայի» դեմ կայանլիք հանդիպումը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ երեկ կայացած մարզմանը թիմի ոչ մի կենտրոնական պաշտպան չի մարզվել ընդհանուր խմբի հետ։
As-ի փոխանցմամբ, Նաչոյի մոտ մկանային լարվածությունը սպասվածից ավելի շատ է, և նրան հանգիստ է անհրաժեշտ։ Չնայած այն ամենին, որ միգուցե իսպանացին հասցնի վերականգնվել, թիմի մարզչական անձնակազմը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ հաջորդ շաբաթ մեկնարկելու է ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլը։
Նշվում է նաև, որ Անտոնիո Ռյուդիգերը արդեն այսօր պատրաստ կլինի մարզվել ընդհանուր խմբում և կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» դեմ խաղին։ Սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում կլինեն Չուամենին և Ռյուդիգերը։
Los Merengues, Realmadrid.am