Էրլինգ Հոլանդը իր հիացմունքի խոսքերն է արտահայտել Կարիմ Բենզեմայի մասին։
«Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա, բայց ապագան պետք է կառուցված լինի կատարելագործվելու և ավելի լավը դառնալու հիման վրա։ Ավելի լավը դառնալու համար, երբեք չպետք է դադարես նոր ճանապարհներ փնտրելուց։
Նայեք Բենզեմային։ Նա 34 տարեկան է և հիանալի ֆուտբոլ է խաղում։ Վերջին երկու տարիների ընթացքում նա էլ ավելի լավը դարձավ որպես ֆուտբոլիստ։ Դա հիասքանչ է։ Ես նույնպես ցանկանում եմ այդպես անել». նշել է Հոլանդը։
Los Merengues, Realmadrid.am