• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինիո. «Վստահ եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ»

Հոդվածներ

Մոուրինիո. «Վստահ եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ»
23.09.2020
2445 0

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Գարեթ Բեյլի տեղափոխության մասին։

«Եթե ամեն բան լավ լինի մրցաշրջանի ավարտին, ապա հնարավոր է, որ Բեյլը շարունակի հանդես գալ «Տոտենհեմում»։ 

Ես չեմ զրուցել Զիդանի հետ, բայց վստահ եմ, որ նա ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ։ Իսկ Գարեթը իր հերթին երջանիկ է «Տոտենհեմ» վերադառնալու համար։ 

Բեյլը գիտի, որ դեռ «Ռեալում» եղած ժամանակ, ես ցանկացել եմ թիմում տեսնել նրան, բայց այդ պահին դա անհնար էր։ 

Նա ինձ դուր է գալիս որպես ֆուտբոլիստ, և մենք լավ հարաբերությունների մեջ ենք, սակայն նա գիտի, որ իմ թիմերում խաղադաշտ են դուրս գալիս միայն լավագույնները։

Նա խաղադաշտ դուրս կգա ոչ թե նրա համար, որ Բեյլն է, այլ նրա համար, որ արժանի ֆուտբոլ կցուցադրի». ասել է Մոուրինիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված