Չորեքշաբթի օրը կայացած մարզման շրջանակում «Ռեալն» սկսել է պատրաստվել Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղին:
Ֆուտբոլիստները երկկողմանի հանդիպում են անցկացրել, կատարել են ֆիզիկական և տեխնիկական պատրաստությանը ուղղված վարժություններ:
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» կազմում խաղը բաց են թողնելու Էդեն Ազարը, Մարկո Ասենսիոն, Մարիանո Դիասը, Լուկաս Վասկեսն ու Էդեր Միլիտաոն:
Հանդիպումը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
https://twitter.com/i/status/1308828478695907330
Fanat, Realmadrid.am