• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը խոսել է Ռամոսի վնասվածքի մասին և նշել Մենդիի վերադարձի ժամկետը

Հոդվածներ

Զիդանը խոսել է Ռամոսի վնասվածքի մասին և նշել Մենդիի վերադարձի ժամկետը
24.04.2021
1942 0

Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բետիս» հանդիպումից առաջ Զինեդին Զիդանը խոսել է թիմի պաշտպաններ Սերխիո Ռամոսի և Ֆերլան Մենդիի մասին:

«Ռամոսը դեռ խնդիրներ ունի, սակայն աստիճանաբար դրանք վերանում են: Հիմա նա կրկին մարզվում է խոտածածկի վրա, սակայն ոչ ընդհանուր խմբում: Շուտով Սերխիոն ամբբողջությամբ շարք կվերադառնա»:

««Բետիսի» դեմ Մենդին չի խաղա, սակայն, հույս ունենք, որ պատրաստ կլինի «Չելսիի» դեմ խաղին: Մենք պետք է նրան վերականգնենք աստիճանաբար»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Չմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» մրցելու է «Չելսիի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված