«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները և տեխնիկական անձնակազմը կորոնավիրուսի թեստեր են հանձնել։
«Արքայական» ակումբում բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել՝ վարակվածներ չկան։
Օրերս իսպանական մամուլում լուրեր էին տարածվել, որ Մարտին Էդեգորը վարակվել է կորոնավիրուսով, սակայն այդ լուրերը ոչ մի պաշտոնական հաստատում չունեցան։
Սեպտեմբերի 26-ին «Ռեալը» Լա Լիգայի երրորդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Բետիսին»։
Հիշեցնենք՝ «Սերուցքայինները» այս մրցաշրջանի առաջին խաղում միավորներ կորցրին՝ չկարողանալով հաղթել «Ռեալ Սոսյեդադին»։
Los Merengues, Realmadrid.am