«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը կշարունակի մնալ իր պաշտոնում:
Marca-ի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը մերժել է «Էսպանյոլը» գլխավորելու առաջարկը, որպեսզի շարունակի մնալ մադրիդյան թիմում:
«Ռեալում» վստահ են, որ ապագայում Ռաուլը կկարողանա արժանիորեն փոխարինել Կառլո Անչելոտիին: Լեգենդար ֆուտբոլիստը փայլուն արդյունքներ գրանցեց երիտասարդական թիմի կազմում, իսկ հիմա էլ մարտունակ թիմ է ձևավորում «Կաստիլյայում»:
Fanat, Realmadrid.am