Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Օսասունայի» հետ ու կարողացավ 3-1 հաշվով հաղթանակի հասնել։
«Արքայական» ակումբի կազմում աչքի ընկան Դավիդ Ալաբան (12') և Ասենսիոն (45') և Վասկեսը (90+6')
Կարիմ Բենզեման գոլ խփելու լավ հնարավորություն ուներ, սակայն 2 անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից՝ 52-րդ և 59-րդ րոպեներին։
Մադրիդցիները 78 միավորով շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակն ու հաջորդ տուրում կմրցեն «Էսպանյոլի» հետ։