«Վալյադոլիդի» դեմ խաղում Էնդրիկը կարողացավ պատմական նվաճման հասնել։ Բրազիլացին դարձավ «Ռեալի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգիոները (18 տարեկան 35 օրեկան)։
ԷՆդրիկը «Վալյադոլիդի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ հանդիպման վերջնամասում և մրցավարի կողմից ավելացրած ժամանակի ընթացքում ձևակերպեց վերջնական հաշիվը։
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Ռաֆայել Վարանին, ով 2011 թվականին գոլի հեղինակ էր դարձել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում 18 տարեկան 152 օրեկան հասակում։
Los Merengues, Realmadrid.am