Իբիցայում հանգստանալու ընթացքում Վալվերդեն և նրա կինը ավազակային հարձակման զոհ են դարձել։
Այդ ամենի մասին ֆուտբոլիստի կինը՝ Մինա Բոնինոն հայտնել է իր ինստագրամյան էջում։ Ազջիկը նշել է, որ իրենցից գողացել են մոտ 10.000 եվրո։ Նրա կարծիքով դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանց սնունդի մեջ թմրանյութ են ավելացրել։
«Երբ մենք տուն վերադարձանք, խոհարարը արդեն այնտեղ էր։ Նա ասեց, որ այժմ միայն մեկ բանալի կա, և նա պատրաստվում է վերցնել այն, որպեսզի հաջորդ օրվա համար կերակուր պատրաստի՝ հավելյալ անհանգստություն չպատճառելով։
Հաջորդ օրը ես ինձ շատ վատ էի զգում ու չէի կարողանում մահճակալից վեր կենալ։
Մեկ ժամ անց ես որոշեցի իջնել առաջին հարկ և տեսա ամբողջ տունը տակնուվրա եղած։ Իմ երեք պայուսակները այս ու այն կողմ էին ընկած։ Հավաքարարն ինձ հարցրել է, թե արյո՞ք որևէ բան եմ փնտրում, իսկ ես այդ պահին դեռ ինչ որ ազդեցության տակ էի և ամենայն հավանականությամբ ծիծաղել եմ։ Ես ոչինչ չէի հասկանում։ Երբ մենք որոշեցինք գնալ լողափ, այդ ժամանակ ես ուզում էի գումար վերցնել իմ դրամապանակից ու տեսա, որ այն դատարկ է։ Խոհարարն ասեց, որ տունը նման վիճակում է եղել, երբ նա եկել է կերակուր պատրաստելու։
Այնուհետև եկան տանտերերը ու շատ լավ պահեցին իրենց։ Նրանք ասեցին, որ ամենայն հավանականությամբ մեր սննդի մեջ ինչ որ բան են ավելացրել։ Նրանք վստահ էին, որ դա արել է խոհարարը։ Մենք գնացին հիվանդանոց, որպեսզի թեստեր հանձնենք». նշել է Վալվերդեի կինը։
Los Merengues, Realmadrid.am