15-ամյա բրազիլացի տաղանդ Էնդրիկը, ում անունը վերջին օրերին կապում են Մադրիդի «Ռեալի» հետ, Marca-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ երկրպագում է «Արքայական» ակումբին։
«Շատ եմ սիրում «Ռեալը» և արդեն ուսումնասիրել եմ նրանց պատմությունը։ Ցանկանում եմ, որ նրանք ևս մեկ անգամ հաղթեն Չեմպիոնների լիգան». նշել է Էնդրիկը։
Հիշեցնենք, որ օրերս «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորը 15-ամյա ֆուտբոլիստին մարզաշապիկ էր նվիրել։ Սպասվում է, որ երիտասարդ տաղանդը շուտով հանդես է գալու «Արքայական» ակումբի կազմում։
Los Merengues, Realmadrid.am