«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը կարիերան կարող է շարունակել «Ռոմայում»:
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, հռոմեացիներն արդեն սկսել են բանակցությունները «արքայական» ակումբի հետ:
23-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «սերուցքայինների» մարզչական շտաբի պլաններում, այդ պատճառով էլ նոր թիմ է փնտրում:
Ավելի վաղ նշվում էր, որ Բորխան կարող է տեղափոխվել հռոմեական մեկ այլ ակումբ՝ «Լացիո»: Երիտասարդ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում էր տեսնել նաև «Վալենսիան»:
Fanat, Realmadrid.am