«Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման լավագույն մրցաշրջանն է անցկացնում կարիերարում և հավակնում է «Ոսկե գնդակին»:
Մի շարք մասնագետներ նշում են, որ «Ռեալը» կախվածություն ունի ֆրանսիացուց: Նույն կարծիքին է նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Բենզեմայի խաղամակարդակի այլ խաղացողներ չունենք: «Ռեալը» կախվածություն ունի Բենզեմայից, և ես ուրախ եմ: Այդպես է եվրոպական մի շարք առաջատար ակումբներում»,- եզրափակել է իտալացին:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» գրոհների 41%-ն անցկացվել է Բենզեմայի անմիջական մասնակցությամբ:
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, ՉԼ-ի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» ընդունելու է «Չելսիին»:
Fanat, Realmadrid.am