«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է ֆուտբոլիստների պատրաստվածության մասին։
«Մենք դեռ մի քանի օր ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում Կարիմ Բենզեման։ Այսօր նա մարզվել է անհատական ծրագրով։ Կազեմիրոն և մյուսները պատրաստ են հանդիպմանը։
Այսօր որոշ ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր նկատվում, սակայն դա նորմալ է, եթե հաշվի ենք առնում այն, որ նրանք երկու օր առաջ են հանդիպում անցկացրել։
Միլիտաոն և Կուրտուան հիանալի հանդիպում անցկացրին «Սևիլիայի» դեմ։ Ալաբան և Մենդին ստաբիլ ֆուտբոլ են ցուցադրում, ինչը օգնում է թիմին քիչ գոլեր բաց թողնել». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի կիրակի օրը՝ Երևանի ժամաակով ուղիղ կեսգիշերին։
Los Merengues, Realmadrid.am