Կառլո Անչելոտին մտադիր է Ազարին օգտագործել կեղծ «9» համարրի դիրքում
Ինչպես հայտնում է AS-ը, իտալացի մարզիչը հետաքրքիր տարբերակ է մշակել. քանի որ ձախ եզրում հիանալի է հանդես գալիս Վինիսիուսը, աջում մեծ է մրցակցությունը, «Պապա Կառլոն» մտադիր է բելգիացուն պարբերաբար օգտագործել կեղծ «9» համարի դիրքում, ինչը հանգստի հնարավորություն կտա Կարիմ Բենզեմային:
Գալիք մրցաշրջանում ֆրանսիացու ծանրաբեռնվածությունը մեծ է լինելու, քանի որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:
Fanat, Realmadrid.am