Հոդվածներ

Էդեգորի ապագան կախված է Իսկոյից
29.07.2021
2126 0

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Մարտին Էդեգորի ապագան լիովին կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացնի ակումբը։

22-ամյա ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով «Էմիրեյթսում» անցկացրեց, և, ինչպես հայտնի է, «զինագործները» հետաքրքրված են այս ամառ նրան հիմնական պայմանագիր առաջարկելու տարբերակով։

Ռոմանոյի խոսքերով, եթե Մադրիդում որոշեն Իսկոյին ամռանը թողնել ակումբում, ապա նրանք ընդմիշտ  կհրաժարվեն Մարտինից։

Ներկայումս «Ռեալը» Իսկոյի մասով հստակ որոշում ունի, իսկ Էդեգորի մասով՝ ոչ։