• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • L’Équipe-ը նշել է «Ռեալը» գլխավորելու երկու գլխավոր թեկանծուների անունները

Հոդվածներ

L’Équipe-ը նշել է «Ռեալը» գլխավորելու երկու գլխավոր թեկանծուների անունները
18.04.2026
148 0

L’Équipe-ի տեղեկություններով, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է նոր գլխավոր մարզչի երկու տարբերակ՝ Մաուրիսիո Պոչետինոն և Մասիմիլիանո Ալեգրին։ 

Ըստ աղբյուրի, Չլ-ից դուրս մնալուց և Լա Լիգայում վատ ելույթներից հետո, ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի աշխատնքը թիմում հարցականի տակ է։

Մարզչի փոփոխության պարագայում, «Ռեալը» կդիտարկի երկու մարզիչների տարբերակներ՝ Մասիմիլիանո Ալեգրին, ով այժմ գլխավորում է «Միլանը», և Մաուրիսիո Պոչետինո, ով հանդիսանում է ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» դիտարկում է նաև Դիդյե Դեշամի տարբերակը, ով ԱԱ 2026-ից հետո հեռանալու է Ֆրանսիայի ազգային հավաքականից։

Los Merengues, Realmadrid.am