2021/22 մրցաշրջանում Կարլո Անչելոտին ապացուցեց, որ նա շատ ուժեղ է՝ հարձակվողների հետ աշխատանքի առումով։ Իրենց լավագույն մրցաշրջանները անցկացրին Վինիսիուսը և Բենզեման։ Ասենսիոն և Ռոդրիգոն ևս բավական հաջող մրցաշրջան անցկացրին։
Իտալացի մասնագետը միշտ սիրել է թիմում ունենալ 10 համար։ Կարելի է միայն հիշել նրա սերը Խամես Ռոդրիգեսի նկատմամբ, ով «Ռեալում» Անչելոտիի գլխավորությամբ մեկ մրցաշրջանի ընթացքում դարձավ 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ավարտված մրցաշրջանում Կարլոն իրոք չկարողացավ օգտագործել իր սիրելի 10 համարի դիրքը։ Նա փորձարկեց Ազարին այդ դիրքում։ Բելգիացու համար այդ դիրքը այնքան էլ խորք չէր և նա բավական հաջող դրսևորեց իրեն։ «Մալյորկայի» դեմ խաղում Անչելոտին 10 համարի դիրքում օգտագործեց Ասենսիոյին, ով այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Սակայն այդ մարտավարությունը ներկայիս կազմի համար ռիսկային էր, քանի որ կենտրոնում բաց տարածությունները շատանում էին։
Օրելիեն Չուամենիի տեղափոխությունը կարող է հնարավորություն տալ Անչելոտիին կրկին վերադառնալ այդ մարտավարությանը։
Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ։
Ակումբում գիտեին, որ Չուամենին միակ հնարավոր տարբերակն է երկարաժակետ պայմաններում Կազեմիրոյին փոխարինելու համար։ . Ֆրանսիացին ոչ միայն լավն է պաշտպանողական գործողություններում, այլ նաև կարողանում է գրոհներ կառուցել։ Առաջիկայում նա կարող է հիանալի զույգ լինել Կամավինգայի հետ։
Չուամենիի ներկայությամբ, Անչելոտին կարող է օգտագործել երկու հենակետայինով մարտավարությունը։ Վերջին տարիներին նմանօրինակ մարտավարությամբ խաղում է Մյունխենի «Բավարիան»։
Հաշվի առնելով այն, որ Վինիսիուսը արդեն իսկ գրավել է հարձակման ձախ եզրը, սա կարող է հնարավորություն տալ Ազարին 10 համար դիրքում ցույց տալ իր հնարավորությունները և վերգտնել իր լավագույն խաղը։
Los Merengues, Realmadrid.am