«Ռեալում» շարունակում են մտածեկ Բենզեմային փոխարիող գտնելու մասին։
Ակումբում դժգոհ են Լուկա Յովիչի և Մարիանո Դիասի ելույթներից և մտադիր են գալիք մրցաշրջանում հնարավորություն տալ Բորխա Մայորալին և «Կաստիլիայի» հարձակվող Խուան Լատասային։ AS-ի փոխանցմամբ, այս ամենը տեղի կունենա, եթե «Սերուցքայիններին» այդպես էլ չհաջողվի շահավետ պայմաններով նոր հարձակվող գտնել։
Մայորալը արդեն 4 տարի է, ինչ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս այլ ակումբներում։ Վերջին մրցաշրջանը նա անցկացրել է «Խետաֆեի» կազմում։
Ինչ վերաբերում է Լատասային, ապա նա արդեն հասցրել է իր նորամուտը նշել հիմնական թիմի կազմում։ Իսկ «Կաստիլիայի» կազմում նա վերջին մրցաշրջանում հասցրել է դառնալ 13 գոլի հեղինակ։
«Արքայական» ակումբում կասկածներ չունեն, որ գալիք մրցաշրջանում ևս Բենզեման պահպանելու է իր բարձր խաղամակարդակը։
Los Merengues, Realmadrid.am