ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Սիթիի» դեմ կայանալիք առաջին հանդիպմանը հաշված օրեր են մնացել, և «Ռեալը» շարունակում է ակտիվորեն պատրաստվել այդ խաղին։
Ներկայացնում ենք վերջին մարզման լավագույն լուսանկարները։
«Ռեալի» լազարեթում միայն երկու ֆուտբոլիստներ կան այս պահին՝ Տիբո Կուրտուան և Դավիդ Ալաբան։ Նրանք մեծ հավանականությամբ բաց կթողնեն մրցաշրջանի մնացած հատվածը։
Իսկ «Մանչեսթեր Սիթին» այս ընթացքում շարունակում է կռիվ տալ Պրեմիեր լիգայում կարևոր միավորների համար։ Երեկ նրանք 4։2 հաշվով հաղթեցին «Քրիստալ Փելեսին»։ Այժմ ՉԼ-ի գործող չեմպիոնը վերջապես ժամանակ ունի կենտրոնանալու «Ռեալի» դեմ խաղի վրա։
Los Merengues, Realmadrid.am