Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»։
«Կիլիան Մբապեն «Ռեալի» ֆուտբոլիստ է՝ համաշխարհային աստղ, որը 25 տարեկանում ամենաարդյունավետ մրցաշրջանն է անցկացրել ՊՍԺ–ին կազմում (44 գոլ) և 6–րդ անգամ անընդմեջ ճանաչվել Լիգա 1–ի լավագույն ռմբարկու (27 գոլ):
Մերի թիմին է միանում արդյունավետ հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի ավագը, ով 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն և հաղթել Ազգերի լիգան 2021 թվականին՝ եզրափակիչում դառնալով հաղթական գոլի հեղինակ։ ԱԱ–2022–ում Մբապեն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ խփելով 8 գոլ, իսկ եզրափակիչում հեթ–տրիկից հետո դարձավ ԱԱ–ի եզրափակիչների լավագույն ռմբարկուն (4 գոլ)», – հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30–ը։