«Ռեալը» սկսել է լրջորեն հետաքրքրվել «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրիի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «սերուցքայինների» համար լուրջ մրցակից կարող է դառնալ «Լիվերպուլը», որը մտադիր է գերմանացուն փոխանակել Սադիո Մանեի հետ:
Հիշեցնենք, որ Գնաբրիի՝ մյունխենյան ակումբի հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Գնաբրին մասնակցել է 44 հանդիպման, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am