«Ռեալը» պատրաստվում է կրկին կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձները՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է վնաս հասցնել ֆինանսական տեսանկյունից:
Երբ բյուջեն կարգավորվի, ակումբը պայմանագրի երկարացման շուրջ բանակցություններ է սկսելու Սերխիո Ռամոսի, Մարսելոյի, Ռաֆայել Վարանի ու Կարիմ Բենզեմայի հետ: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ ապրիլին նույնպես տեղի էր ունեցել աշխատավարձի կրճատում, իսկ ֆուտբոլիստները հրաժարվել էին այն բոնուսներից, որոնք պետք է ստանային Լա լիգայի տիտղոսը նվաճելու համար:
Fanat, Realmadrid.am