Marca-ի փոխանցմամբ, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հաստատել է, որ ֆուտբոլիստը չի մասնակցի Անգլիայի դեմ հանդիպմանը։
«Մենք աշխատում ենք «Ռեալի» բժշկական անձնակազմի հետ, և նա դեռ պատրաստ չէ մեզ միանալուն։ Նրա հերթական թեստի պատասխանը դրական է եղել։ Ազարը չի մասնակցի Անգլիայի ընտրանու դեմ խաղին». ասել է Մարտինեսը։
Նշվում էր, որ Բելգիայի հավաքականում հույս ունեին, որ Ազարը կկարողանար միանալ իրենց և նույնիսկ ստիպել են նրան շաբաթ օրը ևս մեկ թեստ հանձնել։
Սակայն նրանց պլանները չիրագործվեցին, քանի որ ֆուտբոլիստը շարունակում է վարակակիր լինել և, ըստ այդմ, չի կարողանա օգնել իր հավաքականին։
Los Merengues, Realmadrid.am