El Chiringuito-ի փոխանցմամբ, Իսկոյին և Յովիչին դուր չի գալիս «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մարզումային ծրագիրը։
Այս ֆուտբոլիստները չեն մտնում Անչելոտիի պլանների մեջ, և երբ նրանց խաղալու հնարավորություն է տրվել, նրանք չեն կարողացել դրական տպավորություն թողնել։
Իսկոն չի մասնակցել Լա Լիգայում «Ռեալի» վերջին 6 հանդիպումներին։ Վերջին երկու խաղերում նա նստած է մնացել պահետսայինների նստարանին, իսկ դրանց նախորդող 4 հանդիպումները բաց է թողել մեջքի հետ կապված խնդիրների պատճառով։
Ինչ վերաբերում է Յովիչին, ապա նրա կարիերան «Ռեալում» կարելի է աղետ համարել։ «Ռեալի» կազմում հանդես գալու երեք տարիների ընթացքում նա դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am