Հոդվածներ

Պոչետինո. «Ամեն ինչ կանեմ, որ Մբապեն մնա «ՊՍԺ»-ում»
17.04.2021
1692 0

«ՊՍԺ»-ում հույս ունեն, որ կկարողանան համաձայնության հասնել Կիլիան Մբապեի հետ նոր պայմանագրի հարցում։ 

Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն մեկնաբանել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին տարածված լուրերը։ 

«Ամեն ինչ կանեմ, որ Մբապեն մնա «ՊՍԺ»-ում։ Ակումբը ներդնում է իր ողջ ջանքերը, որպեսզի Մբապեն ու Նեյմարը մնան թիմում։ Այդ հարցում ես դրական եմ տրամադրված». նշել է Պոչետինոն։ 

L'Equipe-ի փոխանցմամբ, «ՊՍժ»-ում հույս ունեն երկարաձգել Մբապեի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչ 2024 թվականը։ 

Ներկա պահին ֆրանսիացի ֆուտբոլիստը տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ է ստանում «ՊՍԺ»-ում, և ակումբը պատրաստ է նոր պայմանագրում ավելացնել այդ գումարի չափը ևս 5 մլն եվրոյով։ 

Telefoot-ի փոխանցմամբ էլ, ֆրանսիական ակումբը դիտարկում է նաև Մբապեին փոխարինելու մի քանի տարբերակներ՝ այդ թվում Մեսսիին, Հարի Քեյնին և Մո Սալահին։

Los Merengues, Realmadrid.am