Ակումբը կտեղադրի հսկա էկրանների համակարգ, որպեսզի այն անդամները, ովքեր չեն մեկնում Փարիզ, կարողանան վայելել խաղը մարզադաշտում։
Չեմպիոնների լիգայի ըթնաիցկ մրցաշրջանի եզրափակիչի շրջանակում «Ռեալը» հանդիպելու է «Լիվերպուլին»:
Ինչպես հաղորդում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը, «Սանտիագո Բեռնաբեուում» հսկայական էկրաններ կտեղադրվեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կարողանալու մեկնել Փարիզ, հնարավորություն ունենան վայելել «սերուցքայինների» խաղը:
Տեղերի մի մասը կբաշխվի տոմսերի միջոցով, իսկ գլխավոր հատվածը հասանելի կլինի նրանց, ովքեր Մադրիդիստայի քարտապաններ են:
«Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում;
ՏԵՍԱՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ:
Fanat, Realmadrid.am