«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել։
Լունինը միացել էր Ուկրաինայի հավաքականին, որտեղ էլ հանձնել է թեստը։
Ազգերի լիգայի շրջանակներում Ուկրաինայի ընտրանին պետք է ուժերը չափի Իսպանիայի հետ, որին կարող էր մասնակցել նաև Լունինը, սակայն այժմ նա գտնվում է Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում։
Հավաքականի մյուս դարպասապահ Գեորգի Բուշանը նույնպես վարակվել է կորոնավիրուսով, ուստի ստացվում է, որ Ուկրաինայի ընտրանին առաջիկա խաղերի համար միայն մեկ դարպասապահ է ունենալու թիմի կազմում։
Los Merengues, Realmadrid.am