• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգեր․ «Իմ առողջությունը երկրորդ պլան մղեցի՝ հանուն «Ռեալի»»

Հոդվածներ

Ռյուդիգեր․ «Իմ առողջությունը երկրորդ պլան մղեցի՝ հանուն «Ռեալի»»
25.03.2026
120 0

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բացատրել է, թե ինչու էր ամբողջ անցած մրցաշրջանի ընթացքում խաղում ցավազրկողների ազդեցության տակ։ 2025 թվականի ապրիլին ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել ձախ ծնկի արտաքին մենիսկի մասնակի պատռվածքի պատճառով։ Հաղորդվում էր, որ մինչ այդ գերմանացին ութ ամիս շարունակ ընդունել է ցավազրկողներ։

-2024 թվականի օգոստոս-սեպտեմբերից խնդիրները գրեթե մշտական էին։ Հիմա վերջապես կարողանում եմ կրկին լիարժեք խաղեր անցկացնել՝ առանց որևէ ֆիզիկական անհարմարության։ Անցած մրցաշրջանում կարող էի խաղալ և նույնիսկ մարզվել` միայն ցավազրկողներ ընդունելով։ Հունվարին վիճակս կրկին վատացավ, և հասկացա, որ պետք է կանգ առնել, հատկապես հաշվի առնելով, որ ամռանը պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը։ Բայց հիմա ես 100 տոկոսով վերականգնվել եմ։

-Դուք երկար ժամանակ ապրել եք այդ անհարմարության հետ։ Չե՞ք կարծում, որ անցել եք սահմանը։

-Ես իմ առողջությունը երկրորդ պլան մղեցի և ցանկանում էի ամբողջությամբ նվիրվել «Ռեալին», քանի որ ամենից շատ ատում եմ թիմակիցներիս հուսախաբ անելը։ Կկրկնեի՞ դա։ Հնարավոր է։ Այնուամենայնիվ, 2025 թվականի վիրահատությունից հետո հստակ հասկացա, որ այլևս չեմ կարող այդպես ապրել»,- Ռյուդիգերի խոսքն է փոխանցում Marca-ն՝ հղում անելով Frankfurter Allgemeine Zeitung-ին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված