Marca,-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե մինչ այդ նրան չհաջողվի նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «Ռեալի» հետ։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իսպանացու ծառայություններով հետաքրքրված էր «Տոտենհեմը», և նշվում էր, որ «Ռեալը» մոտ 43 մլն ֆունտ է պահանջել իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Նա մնաց «Արքայական» ակումբում, սակայն նոր պայմանագրի շուրջ դեռևս ոչ մի հստակ որոշում չկա։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը։
Marca-ի փոխանցմամբ, ձմռանը «Տոտենհեմը» և «Միլանը» Ասենսիոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջարկ են կատարել, և եթե ամռանը ֆուտբոլիստը որոշի փոխել ակումբային գրանցումը, ապա մի շարք թիմեր ցանկություն կհայտնեն նրան իրենց կազմում տեսնելու։
Los Merengues, Realmadrid.am