Մադրիդի «Ռեալը» պատրաստ է մոտ 300 մլն եվրո ծախսել նոր տրանսֆերների համար։
As-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը այդ գումարով մտադիր է երեք տրանսֆեր իրականացնել։
Հաշվի առնելով այն, որ Մբապեն «Ռեալ» տեղափոխվելու դեպքում դա անելու է ազատ գործակալի կարգավիճակով, «Ռեալը» այդ պարագայում մոտ 80 մլն եվրո կխնայի։
«Սերուցքայինները» շարունակում են հետևել նաև Էրլին Հոլանդի շուրջ ծավալվող իրադարձություններին և գտնում են, որ նորվեգացու տրանսֆերը հնարավոր է իրականացնել մոտ 150 մլն եվրոյի դիմաց։
«Ռեալի» դիտակետում է նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Տչուամենին, ում տրանսֆերը մադրիդյան ակումբի համար մոտ 60 մլն եվրո կարժենա։
Բացի այս տրանսֆերներից, «Ռեալը» իրեն կարող է թույլ տալ իրականացնել նաև «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի տրանսֆերը։ Գերմանացու տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 70 մլն եվրո։
Մբապեի, Հոլանդի և Գնաբրիի տեղափոխության դեպքում «Ռեալից» կարող են հեռանալ Մարկո Ասենսիոն և Ռոդրիգոն։
Los Merengues, Realmadrid.am