Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն խոստովանել է, որ ստիպված է խաղում «9» համարի դիրքում:
«Միշտ պետք է պատրաստ լինես կատարել տարբեր դերեր: Ինձ հարմար է խաղալ եզրերում: Չեմ սիրում «9» համարի դիրքը, սակայն ակումբում ստիպված եմ դա անել: Հավաքականում գործում եմ ամբողջ խաղադաշտի երկայնքով, ու դա բարելավում է խաղս»,- բրազիլացու խոսքը փոխանցում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Ռոդրիգոն «Ռեալի» գույները պաշտպանում է 2019 թվականից ու 176 խաղում խփել է 38 գոլ, կատարել 33 ասիստ:
Fanat, Realmadrid.am