Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ Զինեդին Զիդանը խոսել է Իսկոյի շուրջը ստեղծված իրավիճակից:
«Իսկոն պետք է շարունակի աշխատել. նրա քիչ խաղաժամանակ ստանալն իմ խնդիրն է: Իսկոն հիանալի ֆուտբոլիստ է ու կարծում եմ՝ կրկին կստանա իր հնարավորությունը: Առջևում շատ հանդիպումներ կան, ու նա նորից կարող է ապացուցել իր կարևորությունը»:
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանացին ընդամենը 5 հանդիպում է անցկացրել (բոլորն էլ Լա լիգայում)՝ ընդհանուր առմամբ խաղալով 177 րոպե:
28-ամյա ֆուտբոլիստի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Fanat, Realmadrid.am