Լուիս Ֆելիպե Սկոլարին կարծում է, որ Վինիսիուսն արժանի է ոսկե գնդակին։
«Ռոդրիգոն, Վինիսիուսն ու Էնդրիկը հիանալի ֆուտբոլիստներ են։ Այս պահին Վինիսիուսն արժանի է ոսկե գնդակին։ Եթե ես հնարավորություն ունենայի ընտրելու մեկ ֆուտբոլիստի, ում այս պահին կտայի այդ մրցանակը, ապա դա կլիներ հենց Վինին». Winwin-ի հետ զրույցի ընթացքում նշել է Բրազիլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը։
Ավարտված մրցաշրջանում բրազիլացին «Ռեալի» կազմում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am