Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Տյուրամը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է thehardtackle.com-ը, ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Ռեալը»:
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մարկուս Տյուրամը Ֆրանսիայի հավաքականի լեգենդար պաշտպան Լիլիան Տյուրամի որդին է:
2020/21 մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am