Էդեն Ազարը տպավորել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Նշվում է, որ իտալացի մասնագետը ցանկանում է ապագայում ավելի շատ օգտագործել Ազարին։
«Ռեալի» վերջին երկու խաղերում Ազարը հայտնվել է մեկնարկային կազմում, և դրանցից մեկում նույնիսկ խաղացել է առանց փոխարինման։
Հաշվի առնելով այն, որ «Ռեալի» 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով՝ այդ թվում նաև Վինիսիուսը, Անչելոտիին Ազարը հիմա պետք է ավելի, քան երբևէ։
2022 թվականը «Ռեալը» կսկսի «Խետաֆեի» դեմ խաղով։
Los Merengues, Realmadrid.am