Լա լիգայի 13-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2-3 հաշվով պարտվեց «Ռայո Վալյեկանոյին»:
Հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Սանտի Կոմեսանյան: 4 րոպեի ընթացքում Լուկա Մոդրիչի ու Էդեր Միլիտաոյի ջանքերի շնորհիվ «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ՝ 2-1: Առաջին կեսի վերջնամասում «Ռայոյի» կիսապաշտպան Ալվարո Գարսիան խփեց պատասխան գոլը՝ 2-2: Երկրորդ խաղակեսում «Արքայական ակումբի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված: Տիբո Կուրտուան հետ մղեց Օսկար Տրեխոյի հարվածը, սակայն մրցավարը կանոնների խախտում արձանագրեց ու կրկնել տվեց հարվածը: Այս անգամ արգենտինացին դիպուկ էր:
Հանդիպման մնացած հատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:
Պրիմերայի 13-րդ տուրից հետո «Ռեալը» 32 միավորով 2-րդ տեղում է:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ.