• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսը երկու գեղեցիկ գոլ է խփել մարզման ժամանակ ու ծաղրել Կուրտուային

Հոդվածներ

Ռամոսը երկու գեղեցիկ գոլ է խփել մարզման ժամանակ ու ծաղրել Կուրտուային
07.11.2020
1929 0

«Ռեալի» վերջին մարզման ժամանակ Սերխիո Ռամոսը բոլորին ցույց է տվել, թե ինչպես է պետք գրավել Կուրտուայի դարպասը։ 

Օրերս «Ռեալի» ավագը հատեց «Ռեալի» կազմում 100 գոլի սահմանը և կարծես թե չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ 

Ռամոսը վտանգ է ներկայացնում մրցակիցների համար թե՛ սեփական, և թե՛ մրցակցի տուգանայինի սահմաններում, և նույնիսկ Կուրտուայի մակարդակի դարպասապահների համար շատ բարդ է նրան կանգնեցնելը։ 

Մարզման ընթացքում Ռամոսը երկու գեղեցիկ գոլեր է խփել բելգիացու պաշտպանած դարպասը, որից հետո ծաղրել է նրան։

Los Merengues, Realmadrid.am