Opta-ի սուպերհամակարգիչը թարմացրել է Լա Լիգայի չեմպիոնական պայքարի կանխատեսումը 30 տուրից հետո։
Մոդելի հաշվարկներով՝ «Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է․ նրա տիտղոսը նվաճելու շանսերը գնահատվում են 92%, մինչդեռ Մադրիդի «Ռեալի» շանսը կազմում է ընդամենը 8%։
Կատալոնացիները վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 76 միավոր, իսկ մադրիդցիները 69 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը։
Հաջորդ տուրում «Բարսելոնան» ապրիլի 11-ին կհյուրընկալի «Էսպանյոլին», իսկ «Ռեալը» մեկ օր շուտ սեփական հարկի տակ կմրցի «Ժիրոնայի» հետ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն