Հոդվածներ

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր և վիճակագրություն
14.03.2022
1716 0

Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ նախախաղային փաստեր և վիճակագրություն։

«Արքայական» ակումբը 63 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալյորկան» 26 միավորով 16-րդն է։

ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՓԱՍՏԵՐ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • «Մալյորկան» վերջին 4 խաղերում պարտվել է առաջին խաղակեսը։
  • «Մալյորկան» վերջին 4 խաղերում գոլ է բաց թողնում առաջին խաղակեսում։
  • «Ռեալը» հաղթել է վերջին 8 արտագնա խաղերից 6-ում։
  • «Ռեալը» հաղթել է «Մալյորկային» վերջին 8 խաղերից 7-ում։
  • «Ռեալը» 7 խաղ անընդմեջ չի պարտվում։
  • Թիմերի միջև կայացած վերջին 8 հանդիպումներից և ոչ մեկը չի ավարտվել ոչ-ոքի։

ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐՋԻՆ 5 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  1. 23.09.2021. «Ռեալ Մադրիդ» 6-1 «Մալյորկա»
  2. 25.06.2020. «Ռեալ Մադրիդ» 2-0 «Մալյորկա»
  3. 19.10.2019. «Մալյորկա» 1-0 «Ռեալ Մադրիդ»
  4. 16.03.2013. «Ռեալ Մադրիդ» 5-2 «Մալյորկա»
  5. 29.10.2012. «Մալյորկա» 0-5 «Ռեալ Մադրիդ»