Կարիմ Բենզեման այս մրցաշրջանում հիանալի տեսք ունի։ Ֆրանսիացի հարձակվողը անցկացրած 16 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ։
Այսօր «Արքայական» ակումբը Լա Լիգայի հերթական տուրի շրջանակներում ուժերն է չափելու «Էյբարի» հետ։ Տան տերերի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը խաղից առաջ խոսել է Կարիմ Բենզեմայի և խաղին նախապատրաստվելու համար ունեցած քիչ ժամանակի մասին։
«Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է, քանի որ նա կարողանում է անել ամեն ինչ։ Կարիմը հիանալի է խաղում թե՛ պաշտպանությունում, և թե՛ հարձակման գծում։ Նա օգնում է թիմին, երբ անհրաժեշտ է պաշտպանվել, և միևնույն ժամանակ խփում է գոլեր, երբ թիմը զգում է դրա կարիքը։ Նրա նման հարձակվողները ներկայումս շատ քիչ են։
Ինչ վերաբերում է խաղային գրաֆիկին, կարող եմ ասել, որ դա մեզ համար որպես արդարացում չի լինելու։ Այո՛, մենք ավելի քիչ հանգստանալու ժամանակ ենք ունեցել, քան «Ռեալը», բայց դա չպետք է օգտագործենք որպես արդարացում պարտության դեպքում». ասել է Մենդիլիբարը։
Los Merengues, Realmadrid.am