Չեմպիոնների լիգայի եզրափակիչիչ առաջ «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է իր վնասվածքի մասին:
«Ես լավ եմ ինձ զգում, ուրախ եմ, որ րոպեներ ստացա «Կադիսի» դեմ խաղում: Կոճս լավ է, սակայն երկար ժամանակ է պետք, որ այլևս անհարմարություններ չպատճառի:
Եզրափակիչից առաջ հիանալի զգացողություն ունեմ: Վստահ եմ՝ միասին կհասնենք ՉԼ-ի 14-րդ տիտղոսին»,- բելգիացուն մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:
Հավելենք, որ «Ռեալը» ՉԼ-ի գավաթը նվաճել է 13, «Լիվերպուլը»՝ 6 անգամ:
Fanat, Realmadrid.am