«Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրվում են «Ռասինգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պաբլո Տորեի ծառայություններով:
Marca-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստի գործակալի հետ կապ են հաստատել նաև այլ թիմեր:
Երիտասարդ ֆուտբոլիստի՝ «Ռասինգի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թ.:
Նախորդ տարի Տորեին իր կազմում ցանկանում էր տեսնել «Ռեալ Սոսյեդադը»:
Ընթացիկ մրցաշրջանում Տորեն անցկացել է 23 հանդիպում՝ դարձել 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am