«Ռեալը» ցանկանում է թիմում պահել Մարկո Ասենսիոյին, ով արդեն հաջորդ տարի կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։
Մադրիդյան ակումբը քառամյա պայմանագիր է առաջարկել Ասենսիոյին՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը արդեն սկսել են բանակցություններ վարել։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում դարձել է 11 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am