Երեկ Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով մադրիդյան դերբիում առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Այդ հանդիպումը Ասենսիոյի համար 150-րդն էր Լա Լիգայում։ Մարկոն, ով խաղից հետո հատուկ մարզաշապիկ ստացավ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից, իր 6-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում, որի ընթացքում հասցրել է երկու անգամ դառնալ Լա Լիգայի չեմպիոն։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն Լա Լիգայում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Արդյունավետության առումով սա նրա լավագույն մրցաշրջանն է «Սերուցքայինների» կազմում:
Los Merengues, Realmadrid.am