«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը որոշել է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հայտնում է լրագրող Պակո Դելգադոն, իսպանացին ցանկանում է գալիք մրցաշրջանն սկսել «Բետիսի» կազմում:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե Կառլո Անչելոտին շարունակի մնալ «Ռեալի» մարզիչ, Սեբալյոսը չի փոխի իր որոշումը, քանի որ իտալացի մասնագետը պատշաճ խաղաժամանակ չի տրամդրում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Դանին հենց անդալուզյան թիմից էր համալրել «արքայական» ակումբի կազմը:
Fanat, Realmadrida.am