• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Մենք պայքարում ենք, չնայած բոլոր բարդություններին ու վնասվածքներին»

Հոդվածներ

Անչելոտի. «Մենք պայքարում ենք, չնայած բոլոր բարդություններին ու վնասվածքներին»
01.12.2024
582 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է «Խետաֆեի» դեմ կայացած հանդիպումը։

«Մենք դուրս էինք եկել խաղադաշտ լավ տրամադրվածությամբ ու բալանսով։ Լավ հանդիպում ստացվեց։ Մենք հաղթեցինք այն արժանիորեն։ 

Երկրորդ կեսում մենք շատ պահեր ունեինք, որտեղ կարող էինք հանդիպման վերջակետը դնել, սակայն չօգտագործեցինք դրանք։ Բայց մենք խաղացել ենք չորեքշաբթի գիշերը, վերադարձել առավոտյան 6-ին ու չենք կարողացել մարզվել հաջորդ օրը։ Հոգնածությունը նորմալ է։ 

Մբապեն լավ հանդիպում անցկացրեց ու շատ վտանգավոր էր։ Նա կարևոր գոլի հեղինակ դարձավ։ Նա ստեղծում էր պահեր, ու դա այն է, ինչ մենք նրանից ուզում ենք։ 

Թիմը պայքարում է, չնայած վնասվածքներին ու մնացած խնդիրներին։ Այն, ինչն ինձ այժմ վստահություն է ներշնչում, դա նորից լավ տրամադրվածություն ու կենտրոնացվածությունն է։ Քիչ-քիչ մենք կլուծենք խնդիրները։ Իսկ մինչ այդ մենք պայքարում ենք». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված