«Ռեալը» 1 միլիարդ 45,5 միլիոն եվրոյով գլխավորում է «Football Money League 2025»–ը։
«Արքայական ակումբը» երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլային ակումբն է՝ Դելոյթի հաշվետվության համաձայն։
Ըստ խորհրդատվական և աուդիտորական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության՝ «Ռեալ Մադրիդը» 2023/24 մրցաշրջանում աշխարհում ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլային ակումբն է։
Երկրորդ տարին անընդմեջ «Արքայական ակումբը» Football Money League–ի առաջատարն է՝ 1 միլիարդ 45․5 միլիոն եվրո ցուցանիշով, որը 214․1 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Սա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ երբևէ ոչ մի թիմ այս վարկանիշում տեղ չէր գտել՝ 1 միլիարդ եվրոյից ավել եկամուտով։
Դելոյթն ընդգծում է. «Սանտիագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքների ավարտը թույլ տվեց, որ խաղերից ստացվող եկամուտները կրկնապատկվեն։ Բացի այդ, ակումբը գրանցեց 20% աճ կոմերցիոն եկամուտներում, ինչը պայմանավորված էր հիմնականում ապրանքանիշային ապրանքների վաճառքի և խաղաշապիկների թևերի վրա նոր հովանավորներ ներգրավելով»։
«Ռեալ Մադրիդին» հաջորդում են «Մանչեսթեր Սիթին»՝ 837․8 միլիոն եվրո եկամուտով, և ՊՍԺ–ն՝ 805․9 միլիոնով։