«Ռեալը» շաբաթվա երրորդ մարզումն է անցկացրել Լա լիգայի 24-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում:
Մարզման մի մասը Ֆերլան Մենդին անցկացրել է ընդհանուր խմբում:
Marca-ն հայտնում է, որ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, «դեղին սուզանավի» դեմ խաղում որոշակի խաղաժամանակ կստանա, իսկ ՊՍԺ-ի հետ հանդիպմանը կլինի մեկնարկային կազմում:
«Վիլյառեալ» - «Ռեալ» խաղը կայանալու է փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am