• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմը 11-մետրանոցի ժամանակ փորձել է հոգեբանորեն ազդել Քեյնի վրա (լուսանկարներ)

Հոդվածներ

Բելինգեմը 11-մետրանոցի ժամանակ փորձել է հոգեբանորեն ազդել Քեյնի վրա (լուսանկարներ)
01.05.2024
2232 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2-2 հաշվով ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումը:

Գերմանացիների երկրորդ գոլի ժամանակ «Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը փորձել է հոգեբանորեն ազդել իր հայրենակից Հարի Քեյնի վրա, սակայն վերջինս կարողացել է դիպուկ հարվածել 11-մետրանոցից:



«Չգիտեմ՝ ինչ էր ասում, քանի որ կենտրոնացած էի հարվածիս վրա, սակայն վստահ եմ, որ փորձում էր հանել ինձ հավասարակշռությունից»,- խաղից հետո ասել է անգլիացի հարձակվողը:

Այս դրվագը տարօրինակ է, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Անգլիայի հավաքականում:

Fanat, Realmadrid.am